14 Հուն
2025
-1° c ԵՐԵՎԱՆ
10.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանի կողմից նոր տեսակի հրթիռների կիրառումը ՆԱՏՕ-ին հետ չի պահի Ուկրաինային աջակցելուց

Ռուսաստանի կողմից նոր տեսակի հրթիռների կիրառումը ՆԱՏՕ-ին հետ չի պահի Ուկրաինային աջակցելուց

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ միջին հեռահարության բալիստիկ հրթիռի կիրառումը չի փոխի հակամարտության ընթացքը. գրում է BBC-ն։

Դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարահ Դախլալլան ասել է, որ դա ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դաշնակիցներին չի խանգարի Կիևին աջակցել։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից նոր տեսակի բալիստիկ հրթիռի կիրառումը «սաստիկ էսկալացիա» է և կոչ է արել աշխարհին արձագանքել։