Հալեպի 40 տոկոսը ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ է
«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի գլխավորած ահաբեկչական խմբավորումները, ենթադրաբար, կարողացել են վերահսկողություն հաստատել Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Հալեպի արևմտյան թաղամասերի ավելի քան 40 տոկոսի վրա։ Հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։
«Զինված խմբավորումները վերահսկում են Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի արևմտյան թաղամասերի ավելի քան 40%-ը»,-նշել է աղբյուրը։
Նախօրեին «Ալ-Վաթան»-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ սիրիացի զինվորականը հայտարարել է՝ սիրիական բանակը շարունակում է մնալ Հալեպի արևմտյան հատվածում, և ահաբեկիչների առանձին խմբեր ներթափանցել են մի շարք թաղամասեր։