15 Ապր
2025
13.2° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի հետ խաղաղության հնարավորություն կա․ Թուրքիայի փոխնախագահ

Հայաստանի հետ խաղաղության հնարավորություն կա․ Թուրքիայի փոխնախագահ

Հայաստանի հետ պատերազմն ավարտվել է, և այժմ խաղաղության հնարավորություն կա․ լրագրողներին ասաց Թուրքիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը։

Նա նշել է, որ համատեղ ջանքերով Ադրբեջանը և Հայաստանը կարող են խաղաղության ճանապարհ գտնել:

«Այս խաղաղությունը կարելի է ձեռք բերել առանց երրորդ երկրների միջամտության։ Մենք հուսով ենք հասնել խաղաղության որքան հնարավոր է շուտ։ Ասել, թե Ադրբեջանը «Հայաստանին ստիպում է փոխել Սահմանադրությունը», ճիշտ չէ։ Ադրբեջանը դա անում է կայության հասնելու համար։ Քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ, անհնար է կայուն խաղաղության հասնել։ Մենք սա հայտարարում ենք նաև Հայաստանին։ Մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց Հայաստանը պետք է կայուն խաղաղության հասնի Ադրբեջանի հետ»,- ասել է նա։

Ռազմագերիներ