Հալեպի հայկական դպրոցներում դասերը վերսկսվել են միասնական աղոթքից հետո
Հալեպի հայկական կրթական հաստատություններն այսօր վերաբացվել են։
Հալեպի հայկական վարժարաններում այսօրվանից մեկնարկել են կանոնավոր դասերը։
Ազգային Քարեն Եփփե ճեմարանի տնօրեն Զեփյուռ Րեիսյանը «Գանձասարին» տեղեկացրել է, որ բացականեր գրեթե չկան, ուսուցչական և վարչական կազմերն անցել են իրենց աշխատանքին։ Կանոնավոր դասեր են ընթանում:
Այսօր առավոտյան իր դռներն է բացել նաև Հալեպի Կրթասիրաց Սարգիս Չեմպերճյան վարժարանը։ ՏՆօրեն Անդրանիկ Խաչատուրյանը տեղեկացրել է, որ աշակերտները, ուսուցչական կազմն ու վարչական պաշտոնյաներն ուսումնական առաջին օրը սկսել են աղոթքով և դասերը շարունակել բնականոն կերպով։