21 Դեկ
2024
3.6° c ԵՐԵՎԱՆ
2.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տարածաշրջանում արտաքին հնարավոր միջամտությունը կհանգեցնի երկարաժամկետ, արյունալի և ծախսատար հակամարտությունները. Ֆիդան

Տարածաշրջանում արտաքին հնարավոր միջամտությունը կհանգեցնի երկարաժամկետ, արյունալի և ծախսատար հակամարտությունները. Ֆիդան

Թուրքիան, դեռևս Ասադի ռեժիմի տապալումից առաջ, պարբերաբար շեշտում էր, որ դեմ է տարածաշրջանում ցանկացած դոմինանտության, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Մենք չենք ցանկանում Իրանի գերիշխանությունը տարածաշրջանում, մենք չենք ցանկանում թուրքական գերիշխանություն, մենք չենք ցանկանում արաբների գերիշխանություն։ Ո՛չ Պարսից ծոցում գտնվող արաբները պետք է գերիշխեն որևէ տեղ, ո՛չ մենք պետք է գերիշխենք որևէ տեղ, ո՛չ էլ իրանցիները պետք է որևէ տեղ գերիշխեն։ 2024-ից գնում ենք 2025, հիմա բոլոր պետությունները հասունացել են անհրաժեշտ չափով, նրանց ենթակառուցվածքներն ամուր են։ Կա շատ հզոր Սաուդյան Արաբիա, կա շատ հզոր Արաբական Միացյալ Էմիրություններ, կա շատ ազդեցիկ Քատար, կա Քուվեյթ։ Եգիպտոսն իսկապես փորձում է առավելագույնը: Այժմ մենք պետք է միավորվենք և հաստատենք մեր շահերն ու կարգուկանոնը տարածաշրջանում՝ հարգելով միմյանց սահմաններն ու ինքնիշխան իրավունքները համագործակցության մշակույթի շրջանակներում՝ պարտավորվելով պաշտպանել միմյանց՝ ուս ուսի տված»,- ընդգծել է Հաքան Ֆիդանը։

Հակառակ դեպքում, բևեռացումից օգտվելով, տարածաշրջանում արտաքին հնարավոր միջամտությունը կհանգեցնի երկարաժամկետ, արյունալի և ծախսատար հակամարտությունների, զգուշացրել է թուրք նախարարը։
Ֆիդանը նշել է, որ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը շատ ինտենսիվ և կանոնավոր հանդիպումներ են անցկացնում Սիրիայի վերաբերյալ՝ տեղում հրադադարի կայունությունն ապահովելու և առկա խնդիրները լուծելու համար։
Ընդ որում՝ թուրքական կողմը միշտ էլ բանակցային սեղանի շուրջ բարձրաձայնում է սիրիական ընդդիմության շահերը,ուշադրություն է հրավիրել նախարարը։

Դիվանագետի խոսքով՝ Թուրքիան, Ռուսաստանի Դաշնությունը և Իրանը փոխադարձ բացառիկ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ ունեն: