Հունաստանում ձերբակալվել է Ալիեւի զարմուհին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զարմուհին ձերբակալվել է Աթենքի մերձակայքում։ Նրա մոտ թմրանյութ է հայտնաբերվել։ Հայտնում է Աթենքի ոստիկխնությունը։
Հունաստանի ոստիկանությունը հայտնել է, որ երկուշաբթի 13 հոգու են ձերբակալել Կալիվիա քաղաքի շքեղ վիլլաներից մեկում: Թեև ոստիկանությունն անուններ չի տվել, սակայն լրատվամիջոցների տվյալներով՝ ձերբակալվածների թվում է նաև Իզաթ Խանիմ Ջավադովան, ով Բրիտանիայի քաղաքացիություն ունի։
Ոստիկանության անանուն աղբյուրը հաստատել է, որ նա ձերբակալվածների թվում։
Ըստ ոստիկանության՝ Ալիեւի զարմուհին առանձնատան ննջարանում է գտնվել, որտեղ հայտնաբերվել են նաև 45 փաթեթ տարբեր թմրամիջոցներ և 43 հազար եվրո պարունակող չհրկիզվող պահարան։
Նա և ևս 9 հոգի հինգշաբթի օրը կկանգնեն դատարանի առջև՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության և օգտագործման մեղադրանքով, հավելել է աղբյուրը: