
Վաշինգտոնը դժգոհ է․ Զելենսկին մերժել է Ուկրաինայի հանքային պաշարների մասին գործարքը՝ ԱՄՆ-ի հետ
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բրայան Հյուզը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «հեռատեսորեն չի գնահատում այն հիանալի հնարավորությունը, որը Դոնալդ Թրամփի վարչակազմը տրամադրել է Կիևին»՝ օգտակար հանածոների մշակման մասին համաձայնագրի տեսքով.գրում է Associated Press-ը։
«Թրամփի վարչակազմը հոգնել է Ուկրաինային ԱՄՆ օգնություն ուղարկելուց, և Հյուզը նշել է, որ հանքային պաշարների վերաբերյալ գործարքը հնարավորություն կտա ամերիկացի հարկատուներին «փոխհատուցել» Կիևին ուղարկված միջոցները և միևնույն ժամանակ զարգացնել Ուկրաինայի տնտեսությունը», – ասվում է հրապարակման մեջ։