04 Մար
2025
2.4° c ԵՐԵՎԱՆ
1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կրեմլը ողջունել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու ԱՄՆ որոշումը

Կրեմլը ողջունել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու ԱՄՆ որոշումը

Կրեմլը ողջունել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու ԱՄՆ որոշումը՝ նշելով, որ դա կարող է Կիևին բերել բանակցությունների սեղանի շուրջ․ հայտնում է The Guardian-ը։

«Եթե դա ճիշտ է, ապա դա որոշում է, որն իսկապես կարող է Կիևի ռեժիմին մղել դեպի խաղաղ գործընթաց», – լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Սա, հավանաբար, կլինի լավագույն ներդրումը խաղաղության գործընթացում», – հավելել է նա:

Պեսկովի կարծիքով՝ եվրոպական երկրները կփորձեն «փոխհատուցել» ԱՄՆ զինամթերքի մատակարարումների պակասը: «Բայց, իհարկե, հիմնական ծավալը դեռ գալիս է ԱՄՆ-ից՝ ամերիկյան ուղիներով»,- նշել է նա։

ՌԴ-ն ողջունել է նաև այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր մեղմացման ծրագիրը: «Պատժամիջոցների վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է, մենք դրանք անօրինական ենք համարում։ Իհարկե, եթե մենք խոսում ենք երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին, ապա նրանք պետք է ազատվեն այսպես կոչված պատժամիջոցների բացասական բեռից»,- հավելել է Պեսկովը։