10 Մար
2025
16.1° c ԵՐԵՎԱՆ
9.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելա-ադրբեջանական էներգետիկ դաշինքի ամրապնդումը մտահոգություն է առաջացնում Թեհրանում․ Forbes

Իսրայելա-ադրբեջանական էներգետիկ դաշինքի ամրապնդումը մտահոգություն է առաջացնում Թեհրանում․ Forbes

Աբրահամի համաձայնագիրն՝ Իսրայելի և մի քանի մեծամասնությամբ մուսուլմանական պետությունների միջև հարաբերությունների կարգավորումը, Դոնալդ Թրամփի առաջին վարչակազմի արտաքին քաղաքականության ամենամեծ ձեռքբերումն էր: Նախագահը հասկացրել է, որ իր վարչակազմը ձգտելու է ընդլայնել այս բեկումնային շրջանակը․ գրել է Forbes-ը։

Մահմեդական մեծամասնություն ունեցող մի երկիր, որն արդեն երկարաժամկետ գործընկերություն ունի Իսրայելի հետ և Համաձայնագրի շրջանակին միանալու ակնհայտ թեկնածու է, Ադրբեջանն է: Մարտի 17-ին Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության՝ SOCAR- ի պաշտոնական պատվիրակությունը կժամանի Իսրայել՝ պաշտոնապես ստորագրելու իսրայելական Թամար գազի հանքավայրի 10% բաժնետոմսերի նախապես հայտարարված գործարքը և միաժամանակ կհայտարարի երկու այլ՝ էլ ավելի մեծ էներգետիկ նախագծերի մասին Լիբանանի հետ սահմանի մոտ:

Forbes-ի իսրայելական բացառիկ աղբյուրների համաձայն՝ BP-ն՝ SOCAR-ի վետերան գործընկերը, հավանաբար կներգրավվի նոր ձեռնարկությունում: Մարտի 5-ին Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ հրեական պետությունը շարունակում է երկխոսությունը Վաշինգտոնի հետ՝ նպատակ ունենալով ամուր հիմքեր ստեղծել Իսրայելի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ համագործակցության համար: Իսրայելա-ադրբեջանական էներգետիկ դաշինքի ամրապնդումը և Ադրբեջանին Աբրահամի համաձայնագրի շրջանակում ընդգրկելու առաջարկները մտահոգություն են առաջացնում Թեհրանում, որն այդ կապերը դիտարկում է որպես ռեժիմի անվտանգության սպառնալիք: Ադրբեջանը, շատ առումներով, Թեհրանի «ամենավատ մղձավանջն» է։

Մարտի 1-ին Իրանի պետական ԶԼՄ-ների խոսնակ Iran Daily-ն հրապարակել է «Իսրայելի աճող հետքը Ադրբեջանում կարմիր տագնապ է բարձրացնում » վերնագրով հոդված՝ կոչ անելով իրանցի բոլոր փորձագետներին և ընկերություններին ռազմավարություններ մշակել Բաքվի հավակնությունները ձախողելու և իսրայելա-ադրբեջանա-ամերիկյան ձևավորվող դաշինքին դիմակայելու համար: Կոնկրետ հակաքայլերը ներառում են ուղղակի գործողությունների նախաձեռնություններ, ինչպիսիք են Ռուսաստանի և Հայաստանի հետ Իրանի համագործակցության ավելացումը, Իրանի ռազմական հնարավորությունների ուժեղացումը և զորավարժությունների անցկացումն Ադրբեջանի հետ սահմանին, ադրբեջանցիների նկատմամբ տնտեսական հարկադրանքի ավելացումը, ադրբեջանական առևտրային ուղիների փակումը և տարբեր դիվանագիտական նախաձեռնություններ ՝ հակազդելու ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշմանը: Առաջարկվել են նաև անուղղակի միջոցառումներ։ Դրանք ներառում են միջազգային գործընկերների լոբբինգի վրա կենտրոնանալը։

 

Ռազմագերիներ