
Մոսկվան կարող է «ցանկացած պահի» դադարեցնել հակամարտությունը, բայց դա չի անում․ Կայա Կալաս
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ աշխարհը օրենքի գերակայությունից հեռանում է դեպի ուժի գերակայություն, և որ Ուկրաինայում հակամարտությունը ենթադրաբար այս զարգացման ապացույցներից մեկն է․ փոխանցում է NTV հեռուստաալիքը։
«Մենք օրինականությունը ուժի գերակայությամբ փոխարինելու փորձեր ենք տեսնում»,- ասել է Կալլասը։ Նա նաև ասել է, որ ԵՄ-ն կոչ է անում հարգել միջազգային իրավունքը, միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքները: Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հերթական անգամ կոչ է արել Ռուսաստանին դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից։ Նրա խոսքով՝ Մոսկվան կարող է «ցանկացած պահի» դադարեցնել հակամարտությունը բայց դա չի անում։