
ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը խրախուսել է ՀՀ-ին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը
Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացումը՝ գովաբանելով երկու կողմերին երկխոսության և հաշտեցման իրենց հանձնառության համար։ Գրասան երկու կողմերին էլ խրախուսել է շարունակել կառուցողական և անկեղծ կերպով աշխատել խաղաղ ու համագործակցային ապագայի ուղղությամբ:
«Այս առաջընթացը կարևոր քայլ է դեպի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում։ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պատրաստ է աջակցելու այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանը, վստահության ամրապնդմանը և տևական հաշտեցմանը Հարավային Կովկասում», – նշել է քաղաքական գործիչը: