29 Մար
2025
10.3° c ԵՐԵՎԱՆ
7.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի իշխանությունները լայնածավալ ցամաքային գործողություն են ծրագրում Գազայի հատվածում․ WSJ

Իսրայելի իշխանությունները լայնածավալ ցամաքային գործողություն են ծրագրում Գազայի հատվածում․ WSJ

Իսրայելի իշխանությունները Գազայի հատվածում  լայնածավալ ցամաքային գործողություն են ծրագրում․ հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հրեական պետության ղեկավարությունը կարծում է, որ պաղեստինյան անկլավի զգալի մասի գրավումն ու պահպանումը թույլ կտա վերջնական հաղթանակի հասնել արմատական ՀԱՄԱՍ շարժման նկատմամբ։

Պարբերականի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա մերձավոր շրջապատը կարծում են, որ ամերիկյան նոր վարչակազմի հարձակողական գործողությունների աջակցությամբ և Լիբանանում շիական«Հեզբոլլահ» կազմակերպության թուլացման շնորհիվ իսրայելական բանակը բավականաչափ հնարավորություններ ունի նման ռազմական գործողություններ իրականացնելու համար։

Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ի նկատմամբ վերջնական հաղթանակի հասնելու համար Իսրայելը պետք է ամբողջությամբ ոչնչացնի ստորգետնյա թունելների համակարգը և շարժման այլ ենթակառուցվածքային օբյեկտները, ինչը կարող է տևել մի քանի ամիս կամ նույնիսկ տարիներ։

 

Ռազմագերիներ