
150 դատական հայց՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ
ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնելու երկու ամիսների ընթացքում Դոնալդ Թրամփին ավելի քան 150 անգամ դատի են տվել․ հայտնում է Bloomberg-ը՝ նշելով, որ այդ հայցերով վիճարկում են ԱՄՆ վարչակազմի գործողությունների օրինականությունը։
Նշվում է, որ հայցերի մեծ մասը ներգաղթի քաղաքականության խստացման, պետական աշխատողների լայնածավալ կրճատումների, ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի և նրա ղեկավար Իլոն Մասկի աշխատանքի հետ է կապված։