
Հաքան Ֆիդանը և Մարկո Ռուբիոն քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ կատարած այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է հայ–ադրբեջանական խաղաղության գործընթացը։
Թուրքական ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը կայացել է Վաշինգտոնում։
Կողմերը քննակել են սիրիական վարչակազմի հետ շփումների կարևորությունը՝ հայտնելով այս երկրում կայունություն ապահովելու և ահաբեկչության դեմ պայքարելու իրենց վճռականությունը, ինչպես նաև Գազայում կայուն հրադադարի կարևորությունը և այդ հարցի անհրաժեշտությունը տարածաշրջանային խաղաղության համար։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու ջանքերին զուգահեռ, քննարկումներ են տեղի ունեցել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ։
Ընդգծվել է, որ Անկարան աջակցում է Վաշինգտոնի ջանքերին՝ կապված ուկրաինական հակամարտության հետ։