01 Ապր
2025
18.3° c ԵՐԵՎԱՆ
13.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Որևէ ուժի առավելության դեպքում մեր համայնքում սպանությունները շարունակվելու են. Փարաքարի համայնքապետի թեկնածու

Որևէ ուժի առավելության դեպքում մեր համայնքում սպանությունները շարունակվելու են. Փարաքարի համայնքապետի թեկնածու

Ես համայնքի խնդիրները բաժանում եմ երկու մասի՝ նյութական և ոչ նյութական։ Նյութական խնդիրները վերաբվերում են ենթակառուցվածքների բարելավմանը, բայց ինձ համար կան ավելի կարևոր՝ ոչ նյութական խնդիրներ՝ փոխըմբռնման միջավայր ստեղծելը և վախի մթնոլորտը մեր համայնքից արմատախիլ անելը. լրագրողների հետ զրույցում ասել է Փարաքարի քաղաքապետի թեկնածու Գոռ Սարիբեկյանը։ 

Լրագրողի հարցին, թե ումի՞ց են վախենում բնակիչները, Սարիբեկյանն ասել է՝ տարբեր ուժերից՝ հանցավոր և ոչ հանցավոր, ռեսուրսային և ոչ ռեսուրսային։

«Ես միակ այլընտրանքն եմ, որ ապահովում է համայնքում բալանսավորված կառավարումը։ Ես չեմ հարում որևէ քաղաքական կամ կլանային ուժի։ Ես որևէ մեկին միավորվելու պարտավորություն և ցանկություն չունեմ, որովհետև որևէ ուժի առավելության դեպքում մեր համայնքում սպանությունները շարունակվելու են, այդ իսկ պատճառով ես միակ այլընտրանքային ուժն եմ, որ ապահովվելու է մեր համայնքում բալանսավորված կառավարումը»,- ասել է թեկնածուն։

Ռազմագերիներ