21 Մայ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Թրամփի ուղին» կբարդացնի Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները․ քաղաքագետ

«Թրամփի ուղին» կբարդացնի Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները․ քաղաքագետ

«Թրամփի ուղի» նախագիծը, որը ենթադրում է Ադրբեջանի և նրա Նախիջևանի ինքնավարության միջև տրանսպորտային կապի ստեղծումը Հայաստանի տարածքով, օբյեկտիվ պատճառներով կարող է բարդացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Դմիտրի Սայմսը՝ ելույթ ունենալով «Հայաստան – ԵԱՏՄ» համաժողովում։

«Ես չեմ կարող ասել՝ արդյո՞ք սա մշակվել է որպես հակառուսական նախագիծ, թե՞ ոչ։ Ես կարող եմ ասել իմ տեսանկյունից. օբյեկտիվ հետևանքների առումով՝ այս նախագիծը, իհարկե, կարող է բարդացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները», – նշել է Սայմսը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կազդեն Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերը Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների վրա։

Ըստ նրա՝ որքանով է դա համապատասխանում Հայաստանի շահերին, հայ ժողովրդի որոշելիքն է։ «Բայց մտածել, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ Հայաստանը կարող է համաձայնվել նման քայլի՝ առանց որոշակի գին վճարելու Ռուսաստանի հետ հարաբերություններում և առանց բարդացնելու Մոսկվայի հետ հարաբերությունները… միամտություն կլինի», – նշել է փորձագետը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026