08 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսպանիայում մահացել է 87-ամյա կինը, ում պատճառով երկրով մեկ զանգվածային ցույցեր են սկսվել

Իսպանիայում մահացել է 87-ամյա կինը, ում պատճառով երկրով մեկ զանգվածային ցույցեր են սկսվել

Իսպանիայում մահացել է 87-ամյա Մարիկարմեն Աբասկալը, ում վարձով բնակարանից հանելու փաստը երկրում համազգային ընդվզման ու բնակարանային ճգնաժամի դեմ զանգվածային ցույցերի պատճառ էր դարձել․ լուրը հայտնել է «Բնակարանների վարձակալների միությունը»։

«Խոր ցավով հայտնում ենք, որ այսօր Մարիկարմենը հեռացավ կյանքից։ Սեպտեմբերի 23-ին նրան վտարեցին տնից, ինչից հետո նա հայտնվեց հիվանդանոցում։ Թեև մեզ հաջողվել էր համաձայնության հասնել, որպեսզի նա կարողանա վերադառնալ իր տուն, այդ որոշումը, ցավոք, ուշացած էր»,- նշված է կազմակերպության պաշտոնական հայտարարության մեջ։

Տարեց կինը տասնամյակներ շարունակ բնակվել է Մադրիդում վարձակալած բնակարանում, սակայն դատարանի որոշմամբ՝ վտարվել էր այդ տնից, ինչն էլ դարձել էր վերջին օրերին Իսպանիայում բռնկված բողոքի ակցիաների հիմնական պատճառ։

Մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած խոշոր ցույցից հետո ցուցարարները վրանային ճամբար էին տեղադրել, իսկ ալիքն արագորեն տարածվել էր երկրի այլ քաղաքներում։

Մարիկարմենի պատմությունը դարձել էր Իսպանիայում տարիներով խորացող բնակարանային ճգնաժամի դեմ պայքարի գլխավոր խորհրդանիշը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ