
Վրաստանի դերը չի կարելի անտեսել «Թրամփի երթուղի» նախագծի համատեքստում․ Վրաստանի ԱԳՆ
Վրաստանը տարածաշրջանում շատ կարևոր խաղացող է։ Հաշվի առնելով աշխարհագրական և քաղաքական իրողությունները, նրա նշանակալի դերը «Թրամփի երթուղի» նախագծի համատեքստում չի կարելի անտեսել։
Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։
Նախարարը նշել է, որ Վրաստանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում կապի ապահովման գործում։
«Անկախ նրանից, թե ինչպես կզարգանան երթուղիներն ապագայում և որ երկրների միջով են դրանք անցնում, սա մեծ նշանակություն ունի Վրաստանի համար և օգտակար է տարածաշրջանային համագործակցության համար», - հայտարարել է արտաքին գործերի նախարարը։
Մակա Բոչորիշվիլին նշել է, որ Վրաստանը զբաղեցնում է ռազմավարական դիրք, և այս առումով՝ հատկապես կարևոր է Սև ծովով միջազգային շուկաներ մուտք գործելը։
«Վրաստանի ծով մուտքը կարևոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Կենտրոնական Ասիայի երկրների համար, ինչն էլ ավելի է ամրապնդում երկրի դերը տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական ուղիների զարգացման գործում», - հավելել է նախարարը։


