02 Ապր
2025
16.2° c ԵՐԵՎԱՆ
7.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վիճաբանություն ԱԺ-ում՝ անհետ կորածների ծնողների հետ հանդիպման ընթացքում

Վիճաբանություն ԱԺ-ում՝ անհետ կորածների ծնողների հետ հանդիպման ընթացքում

Ազգային ժողովում անհետ կորածների ծնողների հետ հերթական հանդիպումը վիճաբանության է վերածվել: Լեզվակռիվ է սկսվել ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի ու ծնողների միջև:

«Լեզվակռից եղավ, ուրիշ ոչինչ չկա. ամեն ինչ նույնն է՝ ինչ հինգ տարի առաջ»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է անհետ կորածներից մեկի հարազատ Արսեն Բաբայանը։

Գեղամ Նազարյանի խոսքով՝ թյուրըմբռնում է եղել զոհված և անհետ կորած զինծառայողների ընտանիքների հետ զրույցի ընթացքում: Վիճաբանությունն էլ սկսվել է զոհերի մարմիններից ու մասունքներից հրաժարվելու հարցի քննարկման ընթացքում:  Պատգամավորի խոսքով՝ կան մարմիններ ու մասունքներ, որոնք ճանաչելի են, բայց ծնողները հոգեբանորեն չեն ընդունում որդիների զոհվելու հանգամանքը:

 

Ռազմագերիներ