
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Իրանին
Մենք խորապես վշտացած ենք Բանդար Աբասում տեղի ունեցած ողբերգական պայթյունի պատճառով, որը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ:
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցելէ Իրանին:
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին, ինչպես նաև զոհերի ընտանիքներին ու սիրելիներին։ Վիրավորներին մաղթում ենք արագ ապաքինում»,- նշված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ի կեսօրին հզոր պայթյուն է որոտացել Իրանի հարավում գտնվող Բենդեր Աբաս նավահանգստում, որի հետևանքով վնասվել է նավահանգստի վարչական շենքը:
Պայթյունն այնքան հզոր է եղել, որ զգացվել է նաև Պարսից ծոցի Քիշ կղզում, որը գտնվում է նավահանգստից 20 կիլոմետր հեռավորության վրա։