30 Ապր
2025
18.2° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու բոլոր տարբերակները

ԱՄՆ-ն քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու բոլոր տարբերակները

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու նպատակով Թեհրանի և Վաշինգտոնի միջև նախատեսված բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Հռոմում մայիսի 3-ին, իսկ միջնորդի դերում կմնա Օմանը.այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցն, իր հերթին, մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորության մասին հայտարարություններն, ընդգծել է, որ Միացյալ Նահանգները քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու բոլոր տարբերակները։ Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփը բացարձակապես լուրջ է վերաբերվում դրան։

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Մասկատում Օմանի միջնորդությամբ տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։ Կողմերի միջև խորհրդակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մուսկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Հռոմում։ Բարձր մակարդակի քաղաքական բանակցություններին զուգահեռ՝ Օմանի մայրաքաղաքում անցկացվել են տեխնիկական խորհրդակցություններ, որոնց շրջանակներում փորձագետները քննարկել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հնարավոր համաձայնագրի մանրամասները:

Ռազմագերիներ