10 Մայ
2025
22.3° c ԵՐԵՎԱՆ
9.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվան կհամանձայնի Կիևի հետ հրադադար կնքելուն. Պեսկով

Մոսկվան կհամանձայնի Կիևի հետ հրադադար կնքելուն. Պեսկով

Մոսկվան կհամաձայնի 30-օրյա հրադադարի Ուկրաինայի հետ, եթե ԱՄՆ-ն և ԵՄ-ն դադարեցնեն զենքի մատակարարումը Կիևին․հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

ABC-ին տված հարցազրույցում Պեսկովը շեշտել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի աջակցում երկարաժամկետ հրադադարի գաղափարին, եթե այն օգտագործվի Ուկրաինայի կողմից իր ուժերը վերախմբավորելու և նոր զենք ձեռք բերելու համար։

«Սա առավելություն կլինի Ուկրաինայի համար։ Ուկրաինան կշարունակի լիակատար զորահավաքը և նոր զորքեր կտեղափոխի առաջնագիծ։ Այն այս ժամանակն օգտագործում է նոր զորքեր մարզելու և արդեն կռվողներին հանգիստ ապահովելու համար։ Այդ դեպքում ինչո՞ւ պետք է մենք Ուկրաինային նման առավելություն տանք», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ռազմագերիներ