
Ակնա․ ռազմական հաղթանակից մինչև քաղաքական պարտություն
Հուլիսի 23-ը Ակնայի ազատագրման օրն է: Շուշիի ազատագրումից հետո Ստեփանակերտի, նաև Ակնայի հարևան բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով խնդիր դրվեց վերացնել Ակնայում թշնամու ռազմական հենակետերը, որտեղից Ադրբեջանը պարբերաբար հրանոթներով և «Գրադ» կայանքներով հրետակոծում էր հայկական բնակավայրերը։ 1993 թվականի հուլիսի 4-ին հայկական ուժերն սկսեցին Ակնայի ազատագրման գործողությունը, իսկ հուլիսի 23-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մտան քաղաք։


