24 Հուլ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա ու վարորդի մարմին․ Shamshyan.com

Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա ու վարորդի մարմին․ Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենա է գլորվել ձորը. հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղուկությունը հավաստի է։ Ճանապարհից մոտ 80 մետր խորությամբ ձորում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա և մահացած տղամարդու մարմին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով` մահացածը Երկրապահ կամավորականների միության անդամ է։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026