
Իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Սրբազան Պայքար»-ի աջակիցների տներում
Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ իրավապահները շարունակում են հետապնդել «Սրբազան Պայքար»-ի կողմնակիցներ․ այս մասին հայտնում է շարժման տելագրամյան ալիքը։
«Այսօր վաղ առավոտյան նրանք խուզարկություններ են սկսել «Սրբազան Պայքար»-ի աջակիցների տներում։
Իրավապահները գործողություն են իրականացնում նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում»,-ասված է հայտարարության մեջ։