
Իրավապաշտպաններն ահազանգում են ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների տներում խուզարկությունների մասին
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամներն առանձին-առանձին գտնվում են ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների բնակարաններում, որտեղ իրականացվում են խուզարկություններ. հայտնում են նախաձեռնության անդամները։
«Առանձին ուշադրության է արժանի այն փաստը, որ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի կեցավայրում իրականացվող խուզարկությանը մասնակցում են նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված հատուկջոկատայիններ»,-հայտնում են նախաձեռնությունից։