
Փաշինյանը ցանկանում է, որ ՀՀ-ն իջեցնի իր պետականության և անկախության մակարդակը․ RT
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը RT-ի հետ զրույցում նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարձակումները եկեղեցու և նրա կողմնակիցների վրա տարակուսանք են առաջացնում։ Միևնույն ժամանակ՝ նա ընդգծել է, որ Հայաստանի պատմությունը քրիստոնեական է։
«Եթե այսօր այս պարոն եկեղեցու դեմ է դուրս գալիս, դա նշանակում է, որ նա ցանկանում է, որ Հայաստանը իջեցնի իր պետականության և անկախության մակարդակը։ Հիմա՝ այն բանից հետո, երբ Սամվել Կարապետյանն իր կարծիքն է հայտնել Հայաստանի զզվելի կառավարության մասին, նա ձերբակալվել է», – Գրիգորյանի խոսքերն է մեջբերում RT-ին։