26 Հնս
2025
32° c ԵՐԵՎԱՆ
24.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարկավոր է զսպել Ռուսաստանի ախորժակը․ Զելենսկի

Հարկավոր է զսպել Ռուսաստանի ախորժակը․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դաշնակիցներին կոչ է արել «զսպել Ռուսաստանի ախորժակը»՝ Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելով. գրում է РБК-Украина-ն։

«Ռուսաստանի ախորժակը նվազեցնելու համար պետք է պատժամիջոցներ կիրառվեն բանկերի, էներգետիկայի ոլորտի, պաշտպանական արդյունաբերության բաղադրիչների նկատմամբ։ Սա վերաբերում է Եվրոպային, Ասիային, Չինաստանին, Թայվանին և այլ երկրներին, որտեղ ընկերությունները դեռևս Ռուսաստանի Դաշնությանը վաճառում են բաղադրիչներ, որոնք օգտագործում են հրթիռներ արտադրելու համար», – ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ «Ուկրաինայի հաղթանակի բանալին» ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլև «դեմոկրատական աշխարհի» ռազմավարական միասնությունը, որը ներկայացնում են Եվրոպան և Միացյալ Նահանգները, որտեղ Դոնալդ Թրամփը պետք է հատուկ դեր խաղա։

Ռազմագերիներ