26 Հնս
2025
33° c ԵՐԵՎԱՆ
24.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը խոստացել է, որ Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի վրա․ WP

Թրամփը խոստացել է, որ Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի վրա․ WP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին խոստացել է, որ Ռուսաստանը չի հարձակվի Հյուսիսատլանտյան դաշինքի վրա, քանի դեռ ինքը Սպիտակ տանը է. գրում է The Washington Post-ը։ 

«Երեք պաշտոնյայյի խոսքով՝ հիմնական նիստի ժամանակ Թրամփը դրականորեն է խոսել պաշտպանական ծախսերի մասին և խոստացել, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվի ՆԱՏՕ-ի վրա, քանի դեռ ինքը նախագահ է», – նշված է հրապարակման մեջ:

The Washington Post-ը նշում է, որ ՆԱՏՕ-ի այլ առաջնորդներ գովաբանել են ամերիկացի առաջնորդի ջանքերը՝ ավելացնելու Եվրոպայի պաշտպանական ծախսերը և աջակցել են Իրանի վրա նրա հարվածներին: Եվրոպացի պաշտոնյաների խոսքով՝ նրանցից շատերը դիմել են շողոքորթության, որը, ինչպես պարզվում է, շատ արդյունավետ միջոց է Թրամփի բարեհաճությունը շահելու համար:

Bloomberg-ն ավելի վաղ գրել էր, որ Հաագայում ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ փակ հանդիպման ժամանակ Թրամփը ոչ մի անգամ չի հիշատակել Ռուսաստանի մասին:

Ռազմագերիներ