
Դատախազությունը Միքայել Սրբազանի նկատմամբ քրգործ է հարուցել
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Գլխավոր Դատախազությունից ABC media-ին հայտնեցին, որ վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին՝ «իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» համար։