27 Հնս
2025
32.2° c ԵՐԵՎԱՆ
24.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններ են իրականացվում

Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններ են իրականացվում

Շիրակի թեմի Առաջնորդարանում քննչական գործողություններ են. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ներսում չէ, դուռը հսկում են ոստիկանության ներկայացուցիչները։

«Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան». հայտնում է գյումրեցի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Աջապահյանը մեղադրվում է «իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» համար։

 

Ռազմագերիներ