
Գյումրիում լարված վիճակ է, ոչ ոքի չեն թողնում մտնել առաջնորդարան
Գյումրիում լարված վիճակ է, մարդիկ բարկացել են իրավապահների գործողություններից: ABC media-ին հայտնեց ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
«Քննչական գործողություններ են իրականացնում առաջնորդարանում, ոչ ոքի ներս մտնել չեն թողնում՝ անգամ փաստաբանին»,- ասաց Մելքոնյանը։
Պատգամավորի խոսքով շիրակցիներն այս պահին հավաքվում են առաջնորդարանի մոտ, ինքը՝ պատգամավորը, հորդորում է բոլորին գնալ Շիրակի թեմի առաջնորդարանի մոտ՝ պաշտպանելու և´ Սրբազանին, և´ առաջնորդարանը։
«Շիրակցիները պատրաստ են պաշտպանել Հայ Առաքելական սուրբ եկեղեցին»,- ասաց պատգամավորը: