27 Հնս
2025
34.2° c ԵՐԵՎԱՆ
26.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն շահագրգռված է Հայաստանում կարգուկանոնի պահպանմամբ. Պեսկով

ՌԴ-ն շահագրգռված է Հայաստանում կարգուկանոնի պահպանմամբ. Պեսկով

Ռուսաստանը կապի մեջ է իր գործընկերների հետ Հայաստանում, այդ թվում՝ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակի վերաբերյալ․ այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հայաստանը մեր կարևոր դաշնակիցն է։ Մենք ունենք շատ զարգացած և շատ բազմակողմանի հարաբերություններ։ Եվ, իհարկե, քանի որ Կարապետյանը նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, համապատասխան կապերը հաստատվում են», – նշել է Պեսկովը: Նա հավելել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկրում հեղաշրջման փորձը կանխելու մասին հայտարարությունը Երևանի ներքին գործն է։ «Սա Հայաստանի ներքին գործն է, մենք, իհարկե, շահագրգռված ենք Հայաստանում կարգուկանոնի պահպանմամբ, որպեսզի Հայաստանը լինի բարգավաճ, կայուն, Ռուսաստանին բարեկամ երկիր», – պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե ինչպե՞ս է Կրեմլը արձագանքել երկրում տեղի ունեցող իրադարձություններին, և ի՞նչ են մտածում լարվածության աճի մասին։

 

Ռազմագերիներ