
Փաշինյանը հաջորդ տարի բախվելու է վճռորոշ ընտրությունների, իսկ եկեղեցին դարձել է կառավարության դեմ հանդես եկող ակնառու ձայն․ BBC
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական եկեղեցու միջև լարվածությունը հանգեցրել է զանգվածային ձերբակալությունների, պետական հեղաշրջման դավադրության մեղադրանքների և Հայաստանի առաջնորդի կողմից իր սեռական օրգանները ցուցադրելու անսովոր առաջարկի՝ ապացուցելու, որ քրիստոնյա է. գրել է BBC–ին։
Ինչպես նշվել է, սոցիալական ցանցերը դարձել են Փաշինյանի նախընտրելի հաղորդակցման միջոցը, երբ նա իշխանության է եկել 2018 թվականին, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունից հետո։ Փաշինյանը հաջորդ տարի բախվելու է վճռորոշ ընտրությունների, իսկ եկեղեցին դարձել է կառավարության դեմ հանդես եկող ակնառու ձայն այն բանից հետո, երբ
Հայաստանը պարտություն կրեց հարևան Ադրբեջանի հետ 2020 թվականի պատերազմում։ Ինչպես նշվել է, եկեղեցու և պետության միջև առճակատումը սկսվել է մայիսի վերջին, երբ վարչապետը մեղադրել է Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին կուսակրոնության ուխտը խախտելու և երեխա ունենալու համար՝ պահանջելով եկեղեցու առաջնորդի փոխարինում։ Ճգնաժամը սրվել է չորեքշաբթի, երբ անվտանգության ծառայությունները ձերբակալեցին 16 մարդու, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ով ավագ հոգևորական է և ղեկավարում է ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժումը:
Ձերբակալվածների թվում են ընդդիմության անդամ, նախկին պատգամավոր, գործարար և բլոգեր։ Գործակալությունը նաև նշել է, որ Հայ Առաքելական եկեղեցու ամենաակնառու բարերարներից մեկը և եկեղեցական բարձր պարգևների դափնեկիր Սամվել Կարապետյանը ձերբակալվել է եկեղեցուն իր աջակցությունը հայտնելու մասին տեսանյութ հրապարակելուց հետո։