
Ռուս զինծառայողը հրազենային վնասվածքով Գյումրի ԲԿ-ում է. ABCmedia-ին մանրամասներ են հայտնել
Հուլիսի 10-ին ռուսական 102-րդ ռազամաբազայի 23-ամյա զինծառայող է տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն` գլխի հրազենային վնասվածքով:
ABCmedia-ի հետ զրույցում «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկ Ռաֆայել Դավթյանը նշել է՝ զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վերքերի առաջնային մշակում է կատարվել, որից հետո վիրահատվել։
«Շատ ծանր է վիճակը»,- ասաց բժիշկը։
Դեպքի վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն: