15 Հուլ
2025
28.4° c ԵՐԵՎԱՆ
22.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հաղթանակը՝ «Չելսիին», մեդալը՝ Թրամփին

Հաղթանակը՝ «Չելսիին», մեդալը՝ Թրամփին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրեն է պահել Ակումբային աշխարհի առաջնության ոսկե մեդալը. գրում է The Independent-ը։

Ըստ հրապարակման՝ ամերիկացի առաջնորդը մեդալը պարզապես դրել է գրպանը՝ ՖԻՖԱի նախագահ Ջանի Ինֆանտինոյի թույլտվությամբ։ Բացի այդ, ՖԻՖԱի որոշմամբ, Ակումբային աշխարհի առաջնության բնօրինակ գավաթը կպահվի Սպիտակ տանը, ուստի մրցաշարը հաղթած «Չելսին» ստացավ միայն գավաթի կրկնօրինակը։

 Վճռորոշ խաղում «Չելսին» 3։0 հաշվով հաղթել էր ֆրանսիական ՊՍԺին՝ 3 գոլ խփելով առաջին խաղակեսում։ 22-րդ և 30-րդ րոպեներին Քոուլ Պալմերը դուբլ էև ձևակերպել, իսկ Ժոաո Պեդրոն ևս մեկ գոլ էր խփել 43-րդ րոպեին։

Ռազմագերիներ