
Թրամփի հակառեյտինգը նոր ռեկորդ է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ դժգոհության վարկանիշը հասել է նոր ռեկորդի․ YouGov/Economist հարցման արդյունքների հիմման վրա հրապարակել է The Hill թերթը։ Հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվածների 55%-ը դժգոհ է Թրամփի քաղաքականությունից։ Հարցվածների 41%-ը հավանություն է տալիս նրա կուրսին։
Միևնույն ժամանակ, մի քանի շաբաթ առաջ այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմում էին 53% և 42%։ Նշվում է, որ վարկանիշի անկումը հիմնականում պայմանավորված է դեմոկրատ ընտրողների և նրանց կողմից որևէ կուսակցությանը նախընտրություն չտվողների արդեն իսկ նվազագույն աջակցության նվազմամբ։
Հունիսի 14-ին՝ Դոնալդ Թրամփի ծննդյան օրը, Վաշինգտոնի կենտրոնում հավաքվել էին հարյուրավոր մարդիկ՝ պահանջելով նրա հրաժարականը։ Ցուցարարները, ոստիկանության ուղեկցությամբ, քաղաքի գլխավոր փողոցներով քայլել են դեպի Սպիտակ տուն։