
Այն, ինչ ԱՄՆ-ն անվանում է միջուկային խնդիր պատրվակ է Իրանի հետ առճակատումը շարունակելու համար. Խամենեի
Իրանի միջուկային ծրագիրը միայն պատրվակ է Միացյալ Նահանգների համար՝ Իսլամական Հանրապետության հետ առճակատումը շարունակելու համար. հայտարարել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ «Այն, ինչ նրանք անվանում են միջուկային խնդիր, ուրանի հարստացում, մարդու իրավունքներ և այլն, ընդամենը պատրվակ է։ Իրականում նրանք չեն համաձայնվում մեր հավատքի և ուսմունքի հետ», – նրա խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր Իրանի միջուկային օբյեկտներին նոր հարված հասցնելու պատրաստակամության մասին, եթե դրանք վերականգնելու փորձեր լինեն։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը ռազմական գործողություն էր սկսել Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը պատասխան հարձակում է իրականացրել։ Միացյալ Նահանգները հակամարտության մեջ է ներգրավվել դրա սրացումից ինը օր անց՝ հարվածելով Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում գտնվող իրանական միջուկային օբյեկտներին։ Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարձակվել է Մերձավոր Արևելքի ամենամեծ ամերիկյան ավիաբազայի՝ Կաթարի Ալ Ուդեյդի ավիաբազայի վրա։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Հրադադարն ուժի մեջ է մտել հունիսի 24-ին։