
Թեհրանը պետք է փոխի իր հայտարարությունների տոնը. Թրամփ
Թեհրանը պետք է փոխի իր հայտարարությունների տոնը ԱՄՆ-ի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ. հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք չեն ասում այն, ինչ պետք է ասվի», – նշել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը, ինչը նշանակում է, որ Թեհրանը դեռևս չի հայտնել իր պատրաստակամությունը մասնակցելու ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների հաջորդ փուլին։ «Նրանք քաղաքավարի չեն խոսում, բայց պետք է խոսեն», – հավելել է Թրամփը:
Ավելի վաղ Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական Financial Times թերթի հետ զրույցում նշել է, որ «Միացյալ Նահանգները պետք է բացատրի», թե ինչու՞ է հարձակվել Իրանի վրա բանակցությունների ընթացքում և «համոզվի, որ դա այլևս չի կրկնվի»։
Նա նաև կարծում է, որ Միացյալ Նահանգները «պետք է փոխհատուցի Իրանին պատճառած վնասը»։ Արաղչին նշել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները շարունակելու հնարավորությունը դեռևս պահպանվում է, բայց Իրանում շատերն այժմ շատ անվստահ են ԱՄՆ դիվանագիտական նախաձեռնություններին։
Պետդեպարտամենտը աբսուրդ է անվանել Արաղչիի հայտարարությունները, որ Վաշինգտոնը պետք է փոխհատուցի Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածների պատճառած վնասը՝ բանակցային գործընթացը վերսկսելու համար։
Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ կրկնակի հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե կարծի, որ Թեհրանը ձգտում է վերականգնել իր ներուժը։ Արաղչին խոստացել է, որ Իրանը վճռական պատասխան կտա կրկնակի ագրեսիայի դեպքում։


