04 Սեպ
2025
29° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանն օգտվեց նրանից, որ ՀՀ-ն գլխավորում էր ոչ այնքան ազգային կառավարություն և իր ծրագրերն իրականացրեց Թուրքիայի աջակցությամբ․ Զատուլին

Ադրբեջանն օգտվեց նրանից, որ ՀՀ-ն գլխավորում էր ոչ այնքան ազգային կառավարություն և իր ծրագրերն իրականացրեց Թուրքիայի աջակցությամբ․ Զատուլին

Ադրբեջանն ու ՌԴն մի շարք հարցերի շուրջ տարաձայնություններ ունեն․ Lenta.ruի հետ զրույցում նշել է Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Ադրբեջանը հետևում է իր սեփական ուղուն։ Այս ուղու առանձնահատկություններն են Լեռնային Ղարաբաղի բռնակցումը, 2023 թվականին խաղաղ կարգավորումից հրաժարվելը։ Ադրբեջանն օգտվեց այն փաստից, որ այդ ժամանակ Հայաստանը գլխավորում էր ոչ այնքան ազգային կառավարություն և իր ծրագրերն իրականացրեց Թուրքիայի աջակցությամբ։ Որպեզի Ռուսաստանը չմիջամտի, Բաքուն այն ժամանակ ստիպված էր խաղալ ռազմավարական գործընկերության վրա»,- նշել է Զատուլինը։

Ըստ պատգամավորի՝ հենց որ Բաքվի ծրագրերն իրականացվեցին, Ռուսաստանի հետ ամեն ինչ համաձայնեցնելու անհրաժեշտությունը վերացավ։ Ավելին, Հայաստանի վրա հետագա ճնշումը, «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը, ամերիկացիների, իսրայելցիների ներգրավումն այս տարածաշրջանում և այլն, ակնհայտորեն չեն վերաբերում Ռուսաստանի Դաշնության շահերին։

«Ավելին, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական դաշինքը ոչ միայն երկկողմ դաշինք է, այլև՝ ապագայի ուղի՝ մեծ Թուրանի ձևավորումը շարունակելու, ներթափանցելու թյուրքական, ինչպես նրանք կարծում են, Կենտրոնական Ասիա և, ի դեպ, Ռուսաստանի այն շրջաններ, որոնք բնակեցված են թուրքերով։ Սա, ակնհայտորեն, հակասում է Ռուսաստանի շահերին՝ ստեղծելով սպառնալիքներ նրա համար»,- հավելել է նա։

Զատուլինի խոսքով՝ Բաքուն ամրապնդում է իր հարաբերությունները Վաշինգտոնի և Թել Ավիվի հետ՝ որպես Թեհրանի դեմ ցատկահարթակ։ Պատգամավորը բացատրել է, որ սա նույնպես չի համապատասխանում Ռուսաստանի շահերին, որը հույսը դնում էր ՀյուսիսՀարավ միջանցքի վրա՝ Ադրբեջանի միջով դեպի Իրան։ «Ես շատ հստակ տպավորություն ունեմ, որ Ադրբեջանը պատրաստ է մասնակցել Իրանի դեմ որոշ դավադրությունների՝ փորձելով ապակայունացնել Իրանի Իսլամական Հանրապետությունն այն հատվածներում,  որտեղ բնակչության զգալի մասը ադրբեջանցիներ են: Նախագահ Ալիևը դա չի թաքցնում»,- նշել է քաղաքական գործիչը։

Ռազմագերիներ