12 Հոկ
2026
6° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանն օգտվեց նրանից, որ ՀՀ-ն գլխավորում էր ոչ այնքան ազգային կառավարություն և իր ծրագրերն իրականացրեց Թուրքիայի աջակցությամբ․ Զատուլին

Ադրբեջանն օգտվեց նրանից, որ ՀՀ-ն գլխավորում էր ոչ այնքան ազգային կառավարություն և իր ծրագրերն իրականացրեց Թուրքիայի աջակցությամբ․ Զատուլին

Ադրբեջանն ու ՌԴ-ն մի շարք հարցերի շուրջ տարաձայնություններ ունեն․ Lenta.ru-ի հետ զրույցում նշել է Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Ադրբեջանը հետևում է իր սեփական ուղուն։ Այս ուղու առանձնահատկություններն են Լեռնային Ղարաբաղի բռնակցումը, 2023 թվականին խաղաղ կարգավորումից հրաժարվելը։ Ադրբեջանն օգտվեց այն փաստից, որ այդ ժամանակ Հայաստանը գլխավորում էր ոչ այնքան ազգային կառավարություն և իր ծրագրերն իրականացրեց Թուրքիայի աջակցությամբ։ Որպեզի Ռուսաստանը չմիջամտի, Բաքուն այն ժամանակ ստիպված էր խաղալ ռազմավարական գործընկերության վրա»,- նշել է Զատուլինը։

Ըստ պատգամավորի՝ հենց որ Բաքվի ծրագրերն իրականացվեցին, Ռուսաստանի հետ ամեն ինչ համաձայնեցնելու անհրաժեշտությունը վերացավ։ Ավելին, Հայաստանի վրա հետագա ճնշումը, «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը, ամերիկացիների, իսրայելցիների ներգրավումն այս տարածաշրջանում և այլն, ակնհայտորեն չեն վերաբերում Ռուսաստանի Դաշնության շահերին։

«Ավելին, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական դաշինքը ոչ միայն երկկողմ դաշինք է, այլև՝ ապագայի ուղի՝ մեծ Թուրանի ձևավորումը շարունակելու, ներթափանցելու թյուրքական, ինչպես նրանք կարծում են, Կենտրոնական Ասիա և, ի դեպ, Ռուսաստանի այն շրջաններ, որոնք բնակեցված են թուրքերով։ Սա, ակնհայտորեն, հակասում է Ռուսաստանի շահերին՝ ստեղծելով սպառնալիքներ նրա համար»,- հավելել է նա։

Զատուլինի խոսքով՝ Բաքուն ամրապնդում է իր հարաբերությունները Վաշինգտոնի և Թել Ավիվի հետ՝ որպես Թեհրանի դեմ ցատկահարթակ։ Պատգամավորը բացատրել է, որ սա նույնպես չի համապատասխանում Ռուսաստանի շահերին, որը հույսը դնում էր Հյուսիս-Հարավ միջանցքի վրա՝ Ադրբեջանի միջով դեպի Իրան։ «Ես շատ հստակ տպավորություն ունեմ, որ Ադրբեջանը պատրաստ է մասնակցել Իրանի դեմ որոշ դավադրությունների՝ փորձելով ապակայունացնել Իրանի Իսլամական Հանրապետությունն այն հատվածներում,  որտեղ բնակչության զգալի մասը ադրբեջանցիներ են: Նախագահ Ալիևը դա չի թաքցնում»,- նշել է քաղաքական գործիչը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ