
Իրանը սպառնում է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ-ի թվային ենթակառուցվածքները պատերազմի վերսկսման դեպքում
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ եթե Վաշինգտոնը վերսկսի ռազմական գործողություններն Իրանի դեմ, Թեհրանը կոչնչացնի տարածաշրջանում ԱՄՆ-ի թվային ենթակառուցվածքի օբյեկտները, մասնավորապես՝ մալուխներն ու տվյալների մշակման կենտրոնները։
«ԱՄՆ-ն ԱՄԷ-ում և Հորմուզի նեղուցում ունի արժեքավոր ակտիվներ, որոնք դեռ ներառված չեն մեր թիրախների ցանկում։ Եթե պատերազմը վերսկսվի, տարածաշրջանում կոչնչացվեն մալուխները, տվյալների մշակման կենտրոնները, արհեստական բանականության ենթակառուցվածքներն ու այլ օբյեկտներ»,- ասել է Ռեզային։


