
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները բանակցություններ կանցկացնեն Պեկինում
Չինաստանի նախագահ Սի Ծինպինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը բանակցություններ կանցկացնեն՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի արտաքին գործերի նախարարությանը։
Նախարարության խոսնակ Գո Ցզյակունը հայտարարել է, որ բանակցությունները «կարևոր նշանակություն կունենան», սակայն չի նշել, թե երբ կկայանա հանդիպումը։
Գոն նշել է, որ Չինաստանը պատրաստ է ամրապնդել ռազմավարական հաղորդակցությունը, ընդլայնել համագործակցությունը ԿԺԴՀ–ի հետ, խորացնել կառավարման փորձի փոխանակումը, ինչպես նաև զարգացնել Չինաստանի և ԿԺԴՀ–ի միջև ավանդական բարեկամական համագործակցային հարաբերությունները։
Հիշեցնենք, որ նախօրեին Պեկինում կայացած ռազմական շքերթին ներկա են եղել նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդն ու ՌԴ նախագահը։