04 Սեպ
2025
31° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չինաստանի ռազմական շքերթը ցույց տվեց, որ եվրոպական անվտանգությունը այլևս երբեք նույնը չի լինի․ CNN

Չինաստանի ռազմական շքերթը ցույց տվեց, որ եվրոպական անվտանգությունը այլևս երբեք նույնը չի լինի․ CNN

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի և Չինաստանի ռազմական շքերթի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ ուղերձ հղեց Ուկրաինային և նրա եվրոպացի դաշնակիցներին. Մոսկվան կարող է շարունակել պատերազմը, քանի որ ունի հզոր ընկերներ․ գրում է CNNը։

Չինաստանում անցկացվող միջոցառումների ժամանակ ՌԴ նախագահը կանգնած էր այն առաջնորդների կողքին, որոնք նրան հնարավորություն են տվել պատերազմել Ուկրաինայի դեմ այսքան ժամանակ․ նրանց թվում են Չինաստանի նախագահ Սի Ցզինպին, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։

Նշվում է, որ Չինաստանում հավաքված առաջնորդները ամեն ինչի շուրջ չի, որ համաձայնություն ունեն․ նրանցից ոմանք կարող են նույնիսկ միմյանց այդքան էլ չսիրել, սակայն նրանք տեսնում են համաշխարհային ասպարեզում Արևմուտքի գերիշխանությանը վերջ դնելու հնարավորություն։ Ուստի Եվրոպան վախենում է, որ կարող է հայտնվել խոցելի վիճակում։

«Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ չնայած այն հանգամանքին, որ մեկուսացված է արևմտյան աշխարհից, այն դեռևս ունի գործընկերներ և դաշնակիցներ, որոնք տնտեսապես ուժեղ երկրներ են։ Եվ այս մեկուսացումը չի նշանակում, որ ռուսական տնտեսությունը կփլուզվի», – CNN-ին ասել է Թագավորական Միացյալ Ծառայությունների Ինստիտուտի (RUSI) գիտաշխատող Նատիա Սեսկուրիան։

Նշվում է, որ Սառը պատերազմի ավարտից հետո հաստատված միջազգային կարգը գտնվում է քայքայման վտանգի տակ։

Ռազմագերիներ