
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ստանձնել է Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության համար մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպանությունը
Ստանձնել եմ Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպանությունը. հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Պաշտպանական կողմն ապացուցելու է Նարեկ Օհանյանի անմեղությունը։ Պաշտպանական կողմն ապացուցելու է, որ հասարակությանը հրամցվող վարկածը մեղմ ասած անհիմն է։
Խորին և անկեղծ ցավակցություններ եմ հայտնում տուժողների ընտանիքների անդամներին։ Շուտափույթ առողջություն եմ մաղթում վնասվածքներ ստացած անձին;
Առայժմ այսքանը»,– գրել է Հովհաննիսյանը։