03 Հոկ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանի որդու գործը կրկին կարճվել է․ ի՞նչ քրեական պատմություններով է հայտնի իշխող կուսակցության պատգամավորի որդին 

ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանի որդու գործը կրկին կարճվել է․ ի՞նչ քրեական պատմություններով է հայտնի իշխող կուսակցության պատգամավորի որդին 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ 27-ամյա Շանթ Բագրատյանը, վերջին շրջանում անընդհատ հայտնվում է ուշադրության կենտրոնում։

Շանթ Բագրատյանը մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել է դեռ 3 տարի առաջ՝ 2022 թվականի ապրիլի 2-ին։ Այդ օրը Վայք քաղաքի սկզբնամասում, «Թամսար» ՍՊԸ-ի տնօրենի՝ Վահե Ասատրյանի աշխատասենյակ են մտել անհայտ անձինք և առանց որևէ պահանջ ներկայացնելու ծեծել նրան։ Նրանցից մեկը մետաղական ձողով հարվածել է Ասատրյանին, որից հետո բոլորը դիմել են փախուստի։

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում այս դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ), և հենց այդ գործի շրջանակում էլ ձերբակալվել է պատգամավորի որդին, այնուհետև ազատ արձակվել։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի որդին չի սահմանափակվել միայն այս դեպքով․ այս տարի արդեն նա հոր՝ Սերգեյ Բագրատյանի հետ ծեծել է մի քաղաքացու, որը պահանջել է հեռացնել պատգամավորի սխալ կայանված մեքենան։ Շանթ Բագրատյանը ձերբակալվել է, ապա ազատ արձակվել։

Այսօր մամուլում կրկին տարածվել է տեղեկություն, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդու մասնակցությամբ միջադեպի գործը կրկին կարճվել է։

 

Ռազմագերիներ