
Արթիկցիները պահանջում են արագաչափ տեղադրել․ ավագանու անդամը ABC media-ին ակցիայի մասին մանրամասներ է հայտնել
Արթիկի բնակիչները փակել էին ճանապարհը՝ պահանջելով արագաչափ տեղադրել Արթիկի Նարեկացի փողոցի վրա․ ABC media-ի հետ զրույցում ասել է «Ազատական» կուսակցությունից Արթիկի ավագանու անդամ Արման Տոնոյանը։
«Մեքենաները արագ են երթևեկում, վտանգավոր է հատկապես երեխաների կյանքի համար։ Հավաքված քաղաքացիներին մոտեցան ոստիկանները, պարեկային ծառայողները, ասացին՝ խելամիտ ժամկետում հարցը կկարգավորվի»,- ասել է Տոնոյանը։
Ավագանու անդամի խոսքով՝ մի քանի անգամ համայնքապետարան դիմում են ուղարկել, գործին ընթացք է տվել համայնքապետը, բայց խնդիրը չի կարգավորվել։ Ակցիան ավարտվել է քաղաքացիներին տրված խոստմամբ։