
Երևանում անհետացած 12-ամյա տղան գտնվել է․ մանրամասներ
Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավորությամբ վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 40-ամյա մի կին, և հայտնել, որ իր 12-ամյա տղան հոկտեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, դուրս է եկել տնից և մինչև այժմ ոչ մի տեղեկություն չունի երեխայի գտնվելու մասին ու այդ օրերին չի դիմել ոստիկանություն, փորձել է իր և բարեկամների ուժերով գտնել երեխային. հայտնում է Shamshyan.com-ը։
Ավելի ուշ երեխան հայտնաբերվել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան ոստիկաններին հայտնել էր, որ ինքը հոկտեմբերի 9-ից դուրս է եկել տնից, շրջել Երևան քաղաքի տարբեր փողոցներում, գիշերել դրսում, իսկ տնից հեռացել է, քանի որ 36-ամյա հայրը իրեն անընդհատ ենթարկել է ֆիզիկական ներգործության:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։