12 Հոկ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոտայքի մարզում դիակներ են հայտնաբերվել. իրավապահները քննում են մի քանի վարկած․ Shamshyan.com

Կոտայքի մարզում դիակներ են հայտնաբերվել. իրավապահները քննում են մի քանի վարկած․ Shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, առեղծվածային մահվան դեպքեր են տեղի ունեցել Կոտայքի մարզում. գրում է Sahmshan.com-ը։

Ժամը 16:00-ի սահմաններում  ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիականության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում դիեր կան։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշերով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս պահին իրավապահները պարզում են մահացածների ինքնությունները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում՝ հնարավոր է նշված անձինք վրաերթի են ենթարկվել, ինչից հետո վրաերթի ենթարկողը, տեսնելով, որ նրանք մահացել են, դիերը տեղափոխել է դաշտ, թողել այնտեղ և հեռացել: Վարկածներից մեկն էլ հանկարծամահությունն է:

Ռազմագերիներ