26 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրավապահները թույլ չեն տալիս Գեղամ Մանուկյանին մտնել Գյումրու քաղաքապետարան

Իրավապահները թույլ չեն տալիս Գեղամ Մանուկյանին մտնել Գյումրու քաղաքապետարան

Գեղամ Մանուկյանը փորձում է մտնել Գյումրու քաղաքապետարանի շենք, սակայն ոստիկանությունը նրան թույլ չի տալիս։ Մուտքը փակ է նաև լրագրողների համար։ Մանուկյանը ոստիկանությանը հորդորեց բացել ճանապարհը։

«Հանրային տարածք է, քաղաքապետարանն է, ուզում ենք ներս մտնել, ասեք թող պատասխանատուները բացեն ճանապարհը»,-ասել է Մանուկյանը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Գյումրու քաղաքապետարանում քննչական գործողություններ են ընթանում։

Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարության համաձայն՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ։

 

 

Ռազմագերիներ